Ամերիկյան USA Today ազդեցիկ թերթն իր առաջին էջում հրապարակել է Ուկրաինայի քարտեզն առանց Ղրիմի թերակղզու, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Foreign Policy հրատարակությանը:
«Մինչ Արևմուտքը հրաժարվում է ճանաչել Ռուսաստանին Ղրիմի միացումը, դա հենց նոր արել է խոշորագույն թերթերից մեկը»,- գրում են զանգվածային լրատվամիջոցները:
Ինչպես նշում է ՌԻԱ Նովոստին, այս պահին պարզ չէ՝ քարտեզը հարապարակվել է սխալմամբ, թե ղեկավարության համապատասխան ցուցմամբ: USA Today-ի մամուլի քարտուղարն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղեկատվությունը: