Ամերիկյան USA Today ազդեցիկ թերթն իր առաջին Էջում հրապարակել Է Ուկրաինայի քարտեզն առանց Ղրիմի թերակղզու, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Foreign Policy հրատարակությանը:
«Մինչ Արեւմուտքը հրաժարվում Է ճանաչել Ռուսաստանին Ղրիմի միացումը, դա հենց նոր արել Է խոշորագույն թերթերից մեկը»,- գրում են զանգվածային լրատվամիջոցները:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, այս պահին պարզ չԷ՝ քարտեզը հարապարակվել Է սխալմամբ թե ղեկավարության համապատասխան ցուցմամբ: USA Today-ի մամուլի քարտուղարն առայժմ ոչ մի կերպ չի մեկնաբանել տեղեկատվությունը: