Թուրքական Քիլիս քաղաքում գտնվող հին հայկական ելեղեցու տարածքը վերածվելու է մանկական կրթական կենտրոնի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:

 

Հայկական եկեղեցին ներկայում համարվում է Քիլիսի քաղաքապետարանի սեփականությունը: Թուրքիայի զարգացման նախարարությանը ներկայացված նախագծի ընդունման պարագայում նախկինում հայկական եկեղեցու տարածքում կառուցելու են մանկական կրթական զբոսայգի: