Փետրվարի 15-ին՝ ժամը 13.30-ին, առաջնորդանիստ ս. Սարգիս եկեղեցուց Մաշտոցի պողոտայով դեպի Կասկադ համալիր կընթանա Բուն Բարեկենդանի դիմակներով շքերթը: Շքերթին կմասնակցեն թեմի երիտասարդները, բուհերի ուսանողներ, Երևանի վարչական շրջաններից պարի և դհոլահարների խմբեր, ազգագրական երգուպարի խմբեր՝ «Մարաթուկ», «Վան», «Կարին», «Նուբար», «Վերադարձ», «Ակունք», «Ազգային տոների վերածնունդ» ՀԿ, Հայորդաց տան համախմբեր, հեքիաթի հերոսներ, ծաղրածուներ և այլք:
Կասկադ համալիրում օրը հագեցած կլինի ագզային երգ ու պարով, ս. Սարգսի տոնին նվիրված նկարների ու քանադկների ցուցահանդեսով, թատերական ներկայացումներով, խաղերով, մրցույթներով ու մրցանակներով:
Թեմի երիտասարդները շքերթի ընթացքում ու Կասկադ համալիրում կհյուրասիրեն բարեկենդանյան ավանդական ուտեստներ:
Բուն Բարեկենդանի մեծ տոնախմբությունը թեմի երիտասարդներն ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ արդեն երկրորդ տարին է կազմակերպում են մեծ շուքով ու մարդաշատ տոնախմբությամբ:
Միասի՛ն վերականգնենք մեր ազգային տոները:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին