Պինգվինները չեն տարբերում քաղցր ու դառը համերը, նրանց համար մատչելի են սոսկ աղի եւ թթու համերը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացությանն են հանգել գիտնականները, որոնք հետազոտությունը հրապարակել են բրիտանական Current Biology գիտական հանդեսում:

 

ԱՄՆ-ի եւ Չինաստանի հետազոտողները, որոնք աշխատում են պինգվինի համագենի վերծանման վրա, հայտնաբերել են, որ գեների մի մասը, որոնք պատասխանատու են համի համար, պինգվինների մոտ բացակայում Է:

 

Գիտնականները ենթադրում են, որ պինգվիններն ի վիճակի են տարբերելու ձկան աղի համը, բայց քանի որ նրանք կերը կուլ են տալիս ամբողջությամբ, ապա երբեմն համն զգալու կարիք բնավ չեն ունենում: