Ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության աշխարհազորայինները առաջին անգամ մտել են ուղիղ բանակցությունների մեջ ուկրաինական ուժայինների ներկայացուցիչների հետ:
Այս մասին փետրվարի 17-ին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ փոխանցելով ԴԺՀ շտաբի փոխգնդապետ Էդուարդ Բասուրինի հայտարարությունը:
«Այսօր տեղի է ունեցել հրադադարի ռեժիմի վերահսկման և համակարգման կենտրոնի համատեղ խորհրդի նիստը, որի ընթացքում մեր զինվորները առաջին անգամ անմիջական շփման մեջ են մտել ուկրաինական կողմի ներկայացուցիչների հետ: Այսպիսով՝ անմիջական երկխոսությունը սկսվել է», - ասել է Բասուրինը: