Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում գործող ամենախոշոր ֆերմերային «ՄԱՍ» գյուղացիական տնտեսությունը հիմնադրվել եւ զարգացել է Շաքար եւ Աղավնիկ Դանիելյան ամուսինների ջանքերի եւ աշխատասիրության շնորհիվ: Քսաներեք տարիների ընթացքում նրանք քայլ առ քայլ ու հետեւողականորեն ամրապնդել են իրենց տնտեսությունը, ավելացրել արտա դրանքն ու շահույթը, աշխատատեղերը, բարելավել աշխատանքային պայմանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Աղավնիկ Դանիելյանը, իրենց տնտեսությունում այսօր պահվում է 220 գլուխ խոշոր, 100 գլուխ մանր եղջերավոր անասուն, 20 գլուխ խոզ, 50 թեւ թռչուն, 40 մեղվաընտանիք: Տարեկան այստեղ արտադրվում է մինչեւ 180 տոննա կաթ, 60 տոննա միս, 500 կիլոգրամ մեղր: Էկոլոգիապես մաքուր սննդամթերքը իրացվում է տեղում, եւ վաճառքից ստացված գումարն ուղղվում է թե՛ տնտեսության բարեկեցությանը, թե՛ վերարտադրությանն ու հետագա զարգացմանը: &laqu o;Սկսել ենք 10 գլուխ կովից, որը մեզ բաժին հասավ սեփականաշնորհման ժամանակ, որը եւ աչքի լույսի պես պահպանեցինք ու տարեցտարի ավելացրինք՝ քսաներեք տարում այն հասցնելով 220-ի: Ծնված էգ հորթերը պահպանել ենք, արուները՝ մեծացրել ու վաճառել: Պահել ենք ու բազմացրել նաեւ ոչխարներ, խոզեր, թռչուններ, մեղվաընտանիքիներ»,- նշեց Աղավնիկ Դանիելյանը:

 

«ՄԱՍ» տնտեսությունում մշտական աշխատանքով են ապահովվել 4 կթվոր, 7 անասնապահ, 2 վարորդ, 1 տրակտորիստ, ովքեր վճարվում են տարվա բոլոր ամիսներին՝ 55 հազար դրամ միջին աշխատավարձով: Իսկ անասնակերի կուտակման ժամանակ այստեղ աշխատատեղերի քանակը հասնում է մինչեւ 50-ի: Կիթը կատարվում է մեքենայացված, իսկ անասնապահների համար ստեղծված է հանգստի ու հերթապահության բարվոք սենյակ: Տնտեսությունն ապահովված է նաեւ գյուղգործիքներով՝ ժամանակի ընթացքում ձեռք բերելով «Բելառուս» մակնիշի տրակտոր՝ վարող, հնձող ու հակավորող գյուղգործիքներ, բեռնատար եր կու մեքենա, երկու չեխական ձեռքի հնձիչ:

 

Դանիելյան ամուսիններին տնտեսության մեջ օգնում են նաեւ իրենց զավակները՝ Աննան եւ Վահեն, ովքեր զբաղվում են արտադրանքի իրացման խնդիրներով: «Մենք կավելացնենք ու կզարգացնենք մեր տնտեսությունն այնքան, ինչքան որ կբավարարարեն մեր ուժերն ու հնարավորությունները: Մտածում ենք նաեւ կաթնամթերքի վերամշակման արտադրամաս հիմնելու, կերային մշակաբույսեր արտադրելու, տնտեսությունն ընդլայնելու հետագա քայլերի մասին»,- հավաստեց Աղավնիկը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից այս տարվա Կանանց տոնին ընդառաջ Գեղարքունիքի մարզից Աղա վնիկի թեկնածությունն է ներկայացվել «Գյուղմթերք արտադրող կին հերոս» մրցանակաբաշխությանը:

 

 

Խոսրով Խլղաթյան