Գիտնականների կարծիքով՝ մոլորակի վրա տեղի ունեցող ընդգրկուն կլիմայական փոփոխությունները կհանգեցնեն այն տարածքներում վարակների տարածման արագացման, որտեղ ավելի վաղ այդպիսի հիվանդություններ չեն դիտվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրենց հետազոտությունների արդյունքները հեղինակները հրապարակել են P hilosophical Transactions of the Royal Society B հանդեսում, իսկ դրանց մասին հակիրճ հաղորդում Է The Daily Mail հրատարակությունը:
Ավելի վաղ գիտնականները ենթադրում Էին, թե նոր տիրոջ օրգանիզմում հարմարվելու համար մակաբույծներին տեւական ժամանակ Է անհրաժեշտ: Գիտնականները կարծում Էին, թե հարմարվելու համար անհրաժեշտ փոփոխությունները կարող են պահանջել շուրջ հարյուր տարի:
Մասնագետների նոր հետազոտությունը ցույց Է տալիս, որ մակաբույծներն ունակ են նոր պայմաններին ընտելանալու զգալիորեն ավելի արագ, իսկ գլոբալ տաքացումն Էլ ավելի Է նպաստում դրան:
Գիտնականների խոսքով՝ դիտարկվող փոփոխությունները տեղի են ունեցել վերջին 30 տարում: Մասնագետներն իրենց հետազոտության մեջ հանգել են այն եզրակացության, որ մարդը կարող Է չհասցնել գլուխ հանել մակաբույծների եւ այլ վնասակար օրգանիզմների տարածման մեծ արագությունից:
Որպես օրինակ նրանք բերում են Էբոլա տենդը, որի տարածումն զգալի չափով սահմանափակում են Երկրի այլ աշխարհաշրջանների (ոչ Աֆրիկայի) տարածաշրջանային կլիմայական առանձնահատկությունները: Այն դեպքում, եթե կլիմայի փոփոխությունները տեղի ունենան չափազանց արագ, նոր հիվանդությունների տարածումը կանգնեցնելն ավելի ու ավելի դժվար կլինի, նշում են գիտնականները: