Բաքվի կենտրոնում բնակչության կողմից «Ինքնասպանությունների կամուրջ» կոչված կամրջից նետվել է 28-ամյա բնակիչ Ռաուֆ Նովրուզովը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով lent.az լրատվական կայքը, ինքնասպանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Բաքվի կենտրոնական կլինիկական հիվանդանոց: Փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել:
Բաքվի կենտրոնում գտնվող նորակառույց կամուրջը բնակչությունը կնքել է «Ինքնասպանությունների կամուրջ» անվանումով այն պատճառով, որ միայն անցյալ տարեվերջին այդ կամրջից նետվելով ինքնասպանություն են գործել 11 մարդ: Չնայած Բաքվի ոստիկանությունը կամրջի մուտքերին պահակային ծառայություն է սահմանել, սակայն կյանքին վերջ դնելու մտադրություն ունեցող ցանկացած մարդկու հեշտորեն հաջողվում է շրջանցել նրանց:
Ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալներով' 2015 թվականի սկզբից մինչ այժմ այդ երկրում արդեն 25 ինքնասպանության դեպք է գրանցվել:
Ադրբեջանի իշխանությունները երկրում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չեն հրապարակում, սակայն, ադրբեջանական ԶԼՄ-ների համաձայն' 2014 թ. այդ երկրում 240 ինքնասպանության դեպք է տեղի ունեցել,վերջնականապես հուսահատվածներից 16-ն անչափահասներ են եղել:14 ինքնասպանության դեպք էլ գրանցվել է Ադրբեջանի զինված ուժերում:
Ադրբեջանում 2014 թվականի ընթացքում ինքնահրկիզման են դիմել 13 քաղաքացիներ, որոնցից 7-ը' ղարաբաղյան պատերազմի հաշմանդամներ: Նրանք այդ քայլին են դիմել իրենց իրավունքները իշխանություններից կողմից խախտվելու, իրենցից կաշառք պահանջվելու եւ այլ պատճառներով: