Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում՝ «Շսլկեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, անդրադարձել է հանդիպմանը և նշել, որ չարժե խոսել մադրիդյան թիմի ճգնաժամի մասին:

«Շալկեից» սպասում էիք, որ կգործի պաշտպանությունում: Մեր գոլերը ճիշտ ժամանակին էին, և գոհ ենք արդյունքից: Մարդիկ խոսում են «Ռեալի» ճգնաժամի մասին, սակայն իրականում մենք լավագույնս անցկացրինք մրցաշրջանի առաջին հատվածը: Նման ճգնաժամի մասին շատ ակումբներ կարող են միայն երազել»,- Կրոսի խոսքը մեջբերում է Football Espana-ն: