Ինդոնեզիայի Սումատրա կղզու հյուսիսում գտնվող Սինաբունգ հրաբուխն այս շաբաթ կրկին ակտիվացել Է. հրահեղուկ լավայի հոսքերն այրում են բնակիչների կողմից լքված տները, որոնք գտնվում են խառնարանի՝ հինգկիլոմետրանոց արվելված գոտում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են տեղական իշխանությունները, որոնք բն ակիչներին կոչ են արել ավելի զգոն լինել:
«Սովորաբար Սինաբունգի (խառնարանի) լավան այսքան հեռու չի տարածվում, բայց այս անգամ այն հասել Է մինչեւ Սուկա Մերիախ եւ Գուրուկինայան գյուղերը: Սա ամենամեծ հեռավորությունն Է, որը ես երբեւԷ տեսել եմ»,- Jakarta Post թերթին պատմել Է Թեմբուրուն գյուղի բնակիչ Նելսի Սինգարիմբունը:
Լավան արդեն 4,5 կիլոմետր հեռավորության Է հասել խառնարանից, սակայն «հրե լեռան» նոր ակտիվացումն առայժմ մարդկային զոհերի չի հանգեցրել, քանի որ արգելված «կարմիր գոտու» բնակչությունն այնտեղից հեռացել Է 2013 թվականի նոյեմբերին իրականացված զանգվածային տարահանման ընթացքում:
Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, 2,46 կիլոմետր բարձրությամբ Սինաբունգ հրաբուխը, որը գտնվում Է Հյուսիսային Սումատրայի մայրաքաղաք Մեդանի մերձակայքում, վերստին արթնացել Է 2013 թվականի սեպտեմբերի 15-ին՝ եռամյա ընդմիջումից հետո՝ հարկադրելով իրենց տները լքելու ավելի քան 15 հազար մարդու: Անցյալ տարվա սկզբին դրա հերթական ժայթքման ընթացքում զոհվել Է առնվազն 16 մարդ: