Mediamall.am-ն առանձնացրել ` օրվա կարևոր նորությունները.

 

Այսօր' ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական ԶՈւ-երը, անտեսելով ԵԱՀԿ մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի մարզի ուղղությամբ: Մասնավորապես, կրակել են Վազաշեն գյուղի ուղղությամբ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա, ինչպես նաև այլ հատվածներում: Հիմնականում կրակել են գնդացիրներից, ինչպես նաև մեծ տրամաչափի հրաձգային զենքերից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Հայկական ԶՈւ-երը, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում են լռություն: Հերթական անգամ Ադրբեջանական կողմը չի պահպանում հրադադարի ռեժիմը և անտեսում է խաղաղության բոլոր կոչերը, ինչը արդյունքում միջադեպի ողջ պատասխանատվությունը ընկնելու է իրենց վրա:

 

***

 

ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 10-ից 16-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերի ձեռնարկած պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշվել են:

 

***

 

Նոյեմբերի 15-ի առավոտյան Բերդի տարածաշրջանի Պառավաքար գյուղի բնակիչները ինքնակամ բացել են հանրապետական նշանակության Բերդ-Իջեւան ճանապարհի Պառավաքար-Վազաշեն հատվածը:

Նշենք, որ ճանապարհը փակվել էր այդ հատվածում հոկտեմբերի 22-ին ադրբեջանական ոտնձգության հետեւանքով ժամկետային զինծառայողի զոհվելու, 3 զինծառայողի վիրավորվելու հետեւանքով: Պառավաքարի բնակիչները մեզ հայտնեցին, որ ճանապարհը բացվելուց հետո Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ՀՀ պաշտպանության նախարարության 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը, ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արշավիր Գեւորգյանը այցելել են Վազաշեն եւ Պառավաքար,զրուցել բնակիչների հետ: 

 

***

 

Նոյեմբերի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրի նիստերի դահլիճում տեղի ունեցավ Հանրապետական զորակոչային հանձնաժողովի ընդլայնված խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվեցին 2013 թվականի ամառային զորակոչի արդյունքները և քննարկվեցին ձմեռային զորակոչի պատշաճ կազմակերպմանն ու անցկացմանն առնչվող հարցեր:

Խորհրդակցությանը, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, մասնակցում էին պետական պաշտոնյաներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինկոմներն ու զինկոմիսարիատների համապատասխան բաժանմունքների աշխատակիցներ, բուժհանձնաժողովների անդամներ, բարձրաստիճան զինվորականներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

 

***

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վ. Մ. Մովսիսյանին Պատվո շքանշանով պարգևատրելու մասին:

Հրամանագրում մասնավորապես նշվում է.

«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Երկարամյա և արդյունավետ պետական-հասարակական գործունեության, ինչպես նաև տնտեսության զարգացման գործում ներդրած մեծ ավանդի համար Վլադիմիր Միհրանի Մովսիսյանին պարգևատրել Պատվո շքանշանով»:

 

***

 

Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը վթարից անմիջապես հետո արված լուսանկարներ է հրապարարակել այսօր, որոնցում, իր մեկնաբանությամբ, բացակայում են վթարի ենթարկված Նիվա մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները:

Փաստաբանը, նաև հիշեցնում է, որ տուժող կողմի շահերի պաշտպան Մարատ Գինոսյանը երկու օր առաջ հեռուստատեսային հարցազրույցում հայտարարել էր, թե մեքենայի վրա առկա են եղել կողային հետդիտարկման հայելիներ:

«Արձանագրությունների մեջ, որոնք ինձ տրամադրվել են, բացակայում է որևէ նշում, որ դեպքի վայրից առգրավվել են կոտրված հայելիներ»,- ասում է Նիկոլայ Բաղդասարյանը, հավելելով. «Ավելին, հարվածը եղել է հետևից, և գրեթե բացակայում է 1 տոկոս հավանականություն, որ 2 հայելիներն էլ կոտրվեին»:

Հրապարակված մեկ այլ նկարում էլ Նիկոլայ Բաղդասարյանը մատնացույց է անում ճանապարհի երթևեկելի հատվածում թափված մեքենայի յուղի հետքը և հետևյալ հարցադրումն անում. «Հնարավո՞ր է BMW մակնիշի ավտոմեքենայի յուղը թափվի բանուկ մասում, այլ ոչ թե՝ կողնակում, այն դեպքում, երբ վթարը տեղի է ունեցել կողնակում»:

Հիշեցնենք, որ փորձաքննությունների հրապարակված արդյունքների համաձայն՝ վթարը տեղի է ունեցել Ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս՝ կողնակում, որտեղ, ըստ գործի նյութերի, կայանված է եղել Նիվա ավտոմեքենան:

Վարդան Պետրոսյանի փաստաբանը նաև նշում է, որ արդեն իսկ դիմել է՝ նաև ԱՊՊԱ-ի կատարած լուսանկարներն ստանալու համար, թեև, իր կարծիքով, եղած լուսանկարներն էլ բավարար են՝ տեսնելու համար, որ կողային հայելիները վթարված մեքենայի վրա բացակայում են:

 

***

 

Նոյեմբերի 15-ին' ժամը 22.30-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 31 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են Ի. Մ.-ին պատկանող բնակարանի դուռը:

 

 

***

 


Նոյեմբերի 15-ին' ժամը 18.55-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 36 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են Ռ. Ա.-ին պատկանող բնակարանի դուռը:

 

 

***

 


Նոյեմբերի 15-ին' ժամը 18.06-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի 17-րդ փողոցի տներից մեկի դռան փականը խափանվել է, ինչից տուն մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են Թ. Գ.-ին պատկանող տան դուռը:

 

 

***

 


Նոյեմբերի 15-ին' ժամը 15.21-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 20ա շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով հնարավոր չէ մուտք գործել. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարները բացել են Թ. Ղ.-ին պատկանող բնակարանի դուռը:

 

 

***

 


Նոյեմբերի 15-ին, ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Արարատյան 1-ին զանգվածի թիվ 10/2 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչից բնակարան մուտք գործելը դարձել է անհնարին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հրշեջ-փրկարարները բացել են Ա. Թ.-ին պատկանող բնակարանի դուռը:

 

 

***

 


Նոյեմբերի 15-ին, ժամը 07.54-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի 2-րդ նրբանցքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բացել են Լ. Թ.-ին պատկանող բնակարանի դուռը:

 

***