Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայ-թուրքական արձանագրությունների վավերացումն ու կյանքի կոչումը պայմանավորել է հայ-ադրբեջանական հարաբերություններով:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է թուրքական «Սաբահ» պարբերականի հետ զրույցում:
Չավուշօղլուն կարծիք է հայտնել, որ Կովկասում հարաբերությունների կարգավորման համար մի շարք նախապայմաններ են անհրաժեշտ, որոնց թվում է նաև «Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքները վերադարձնելը»: Թուրքիայի արտգործնախարարն անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Հայաստանին' պնդելով, թե վերջինս մինչ օրս որևէ քայլ չի ձեռնարկել: Նա հայտարարել է, որ քանի դեռ հայտնի նախապայմանները կյանքի չեն կոչվել, խոսք անգամ չի կարող լինելԹուրքիայի կողմից արձանագրությունների վավերացման մասին: