Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբը համարվել է աշխարհի ամենատարեց երկրի առաջնորդը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով BBC-ն, Մուգաբը փետրվարի 21-ին տոնում է ծննդյան 91-ամյակը:
Շուրջ 35 տարի իշխանության ղեկին կանգնած առաջնորդը նախատեսում է ծննդյան 91-ամյակը նշել մեկ շաբաթ շարունակ: Երկրի առաջնորդի ծննդյան տոնակատարությունների անցկացման համար կծախսվի մեկ միլիոն դոլար: Սա այն պարագայում, երբ Զիմբաբվեն հանդիսանում է աշխարհի ամենաղքատ պետություններից մեկը: