Բեռլինի «O2 World» մարզապալատում ավարտվեց WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի և բրիտանացի Փոլ Սմիթի միջև ռևանշ մենամարտը:
12 ռաունդ տևած պայքարում կրկին հաղթանակ տոնեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը՝ պահպանելով չեմպիոնական գոտին: Գրանցվեց 116:112, 117:111, 117:111 հաշիվը:
Սա Աբրահամի 42-րդ հաղթանակն է կարիերայում:
Հիշեցնենք, որ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Աբրահամը 12 ռաունդ տևած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ՝ 117:111, 117:111, 119:109 միավորների բացարձակ առավելությամբ, հաղթել էր Սմիթին: