Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) սկսում Է կեղտոտ ներարկիչների օգտագործման դեմ պայքարի արշավը, որոնք դառնում են հեպատիտով եւ ՄԻԱՎ-ով վարակման հիմնական պատճառներից մեկը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

ԱՀԿ-ի տվյալներով՝ ամեն տարի գրանցվում են կեղտոտ ներարկիչների օգտագործման պատճառով հեպատիտով եւ ՄԻԱՎ-ով վարկաման միլիոնավոր դեպքեր:

 

Ինչպես նշում Է կազմակերպությունը, Կամբոջայի մի գյուղում շուրջ 270 մարդ ՄԻԱՎ-ով Է վարակվել այն պատճառով, որ բժիշկները սրսկումներ են կատարել արդեն օգտագործված ներարկիչներով:

 

ԱՀԿ-ն հաստատակամորեն պնդում Է, որ ամբողջ աշխարհում բժիշկներն օգտագործեն միայն միանգամյա ներարկիչներ: