Վիրուսաբանների միջազգային կոլեկտիվն արագ եւ բավական հուսալի եղանակ Է գտել՝ պարզելու մարդը վարակվել Է արդյոք Էբոլա, Դենգե տենդի եւ այլ վտանգավոր արեւադարձային հիվանդությունների վիրուսով, որը կարելի Է կիրառել լաբորատորիայի պատերից դուրս: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Lab on a Chip հանդեսում հրապարակված հոդվածում:

 

«Եթե մեր համակարգով անցկացվի հիվանդի արյան նմուշը, ապա այն կփոխի գույնը: Եթե դուք տեսնում են նարնջագույն, ապա կհասկանաք, որ նրանք վարակված են դեղին տենդով: Իսկ եթե շերտը ներկված Է կարմիր գույնով, ապա ձեր հիվանդները Էբոլայի տարածողներ են, իսկ եթե այն կանաչ Է, ապա նրանց տանջում Է Դենգեն»,- պարզաբանում Է Քիմբեռլի Համադ Շիֆեռլին՝ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից (ԱՄՆ):

 

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Շիֆեռլին ու նրա գործընկերները մեծ ճեղքում են կատարել Էբոլա տենդի տարածումը զսպելու եւ վարակված մարդկանց արագորեն բացահայտելու բնագավառում. նրանց հաջողվել Է ստեղծել ախտորոշման համակարգ, որը գործում Է մոտավորապես նույն սկզբունքով, ինչ որ հղիության թեստը, եւ խուլ վայրերում անմատչելի եւ թանկ լաբորատոր սարքեր ու ռեակտիվներ չի պահանջում: