Ազգային ժողովը քննարկում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագիրը: Պատգամավորները հարցեր են ուղղում հիմնական զեկուցողին՝ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին:

 

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փորձեց պարզել, թե 2016-ին վեց ամսով ատոմակայանը վերանորոգման նպատակով կանգ է առնելու, արդոք դա հսկայական ֆինանսական ճեղքում չի՞ առաջացնի և ի՞նչ հետևանքներ կունենա սակագնային անբավարարվածության տեսանկյունից:

 

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, որ դա լուրջ հետևանքների կբերի և լուրջ ազդեցություն կթողնի սակագների վրա.

 

«Մենք ստիպված կլինենք ջերմային հոսանքներն օգտագործել որպես էներգիայի այլընտրանքային աղբյուր, որն ատոմակայանից 2,5 անգամ թանկ արժե»,- ասաց նա:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.