Այսօր' փետրվարի 25-ին, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Ազգային Ժողովի նիստում շնորհավորեց ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանին' ծննդյան օրվա կապակցությամբ, ինչպես նաև հարգեց Սամվել Շահմուրադյանի հիշատակը՝ տեղեկացնելով, որ Առնո Բաբաջանյանի անվան ֆիլհարմոնիկի փոքր դահլիճում տեղի կունենա միջոցառում:

 

 

ԱԺ ղեկավարը մոռացել էր, որ այսօր նաև Զորավար Անդրանիկի ծննդյան 150-ամյակն է:

Գեներալ-պատգամավոր Սեյրան Սարոյանը նկատողություն արեց Գալուստ Սահակյանին՝ ասելով. «Զորավար Անդրանիկի ծնունդն ա, 150 -ամյակն ա»: Գեներալի դիտողությունից հետո միայն Գալուստ Սահակյանը ավելացրեց.

 

«Շնորհավորենք նաև Անդրանիկին՝ ծննդյան կապակցությամբ»: