Իտալացի նյարդավիրաբույժ Սերխիո Կանավերոն հայտարարել Է, որ կարող Է մարդու գլխի փոխպատվաստում կատարել արդեն 2017 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Sky News հեռուստաալիքի հաղորդագրության մեջ:
Հեղափոխական փոխպատվաստաբանության բնագավառի իր մտահղացումը Կանավերոն հնչեցրել Է 2013 թվականին: Նրա մեթոդը հիմնվում Է մի կապկի գլուխը մյուսի մարմնին՝ արդեն հաջողությամբ կատարված պատվաստման վրա:
Կապիկը նոր գլխով ապրել Է ինն օր, սակայն նրա իմունային համակարգը չի ընդունել օտարածին օրգանները: Կանավերոն մանրամասն նախագիծը կներկայացնի Մերիլենդում (ԱՄՆ) Միացյալ Նահանգների Օրթոպեդիայի եւ նյարդաբանության վիրաբույժների ակադեմիայի (AANOS) խորհրդաժողովում, որը կարող Է ճեղքում դառնալ արդի բժշկության բնագավառում: Կանավերոյի կարծիքով՝ «գլխի փոխարինման վիրահատություններ» կկատարվեն այն մարդկանց կյանքը փրկելու համար, որոնց մոտ ախտորոշված են մկանների եւ նյարդերի դեգեներացիա կամ ուռուցքաբանական հիվանդություններ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: