Հայաստանից մեկ տարում արտահանվել է ավելի քան 6 մլն 321 հազար դոլարի խաղողի գինի, որը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել է շուրջ 50 տոկոսով: Հայկական արտադրության խաղողի գինու արտահանման ծավալը 2014 թվականին կազմել է 2 մլն 120.7 հազար լիտր' 2013 թվականի 1 մլն 398.5 հազար լիտրի փոխարեն:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ' հայկական գինիների հիմնական մասը' 1 մլն 713,8 հազար լիտրը, արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն: Զգալի ծավալներով գինի է արտահանվել նաև Բելառուս, Չինաստան, Շվեյցարիա և այլ պետություններ:
Նախորդ տարի Հայաստանից Բելառուս է արտահանվել 65,2 հազար լիտր խաղողի գինի, Չինաստան՝ 44,6 հազար լիտր: Շվեյցարիա արտահանումը կազմել է ավելի քան 25 հազար լիտր, Ուկրաինա' 18.2 հազար լիտր, Ֆրանսիա' 16.1 հազար լիտր: Առաջին անգամ 507 լիտր ծավալով գինի է արտահանվել Ճապոնիա: