Լավագույն տարբերակը, պետականությունը պահող տարբերակն իշխանության կողմից իրավիճակը համարժեք գնահատելն է, իսկ համարժեք գնահատելու համար անհրաժեշտ են բանակցություններ, կոնսուլտացիաներ և միասնական օրակարգ ձևավորել: Այս մասին այսօր՝ ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ, ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը:

 

Վերջինս, անդրադառնալով ՀՀԿ խորհրդի փետրվարի 12-ի նիստում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթին, ասաց.

 

«Տեսե՛ք, Սարգսյանն ասում է, որ քաղաքականությամբ պետք է զբաղվեն քաղաքական գործիչները, մենք համաձայն ենք այս մտքի հետ: Եկեք նստենք, տեսնենք՝ ոնց մաքրենք քաղաքական դաշտը:

 

Կամ ասվում է՝ օրենսդրությամբ պետք է զբաղվեն օրենսդրության հետ կապ ունեցող մարդիկ, խնդրեմ, օրակարգային թեմա է, պետք է նստել, անուն առ անուն սկզբունքային դիրքերից ասել՝ ինչպես անել, որ պրոֆեսիոնալ օրենսդիր մարմին դառնա»,- ասաց Հակոբյանը:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.