ՕԵԿ-ն իր շարքերը ԲՀԿ անդամներով չի փորձում համալրել: Այս մասին այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

 

Վերջինս նշեց, որ դա ապատեղեկատվություն է, իսկ իրականում՝ ծիծաղելի:

 

«Մենք մեր շարքերը համալրելու կարիք չունենք: Մենք չարախնդացող քաղաքական ուժերից չենք, մեր տեսակն այդպիսին չէ: Մենք մեր շարքերը համալրելու խնդիր չունենք: Մենք հանդիպումներ ունենում ենք բոլոր խմբակցություննգամավորների հետ, նրանց շարքերում ունենք ընկերներ»,- ասաց Մարգարյանը:

 

Հովհաննես Մարգարյանը նաև ասաց, որ այն հեղափոխական տրամադրությունները, որ կար երկրում, 24 ժամվա ընթացքում հօդս ցնդեցին:  

 

Տեսանյութը` 1in.am-ի