Թուրքիայի էներգետիկայի նախարարությունը եւ Ռուսաստանի «Գազպրոմ» ընկերությունը համաձայնության են եկել Թուրքիա մատակարարվող ռուսաստանյան գազի գինը 10,25 տոկոսով նվազեցնելու մասին:

 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Անատոլու» լրատվական գործակալությունը, հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

 

Անկարայում կազմակերպված մամուլի ասուլիսում թուրք նախարարն ասել է. «Մենք ստացել ենք ռուսաստանյան գազի 10,25 տոկոս զեղչ»:

 

2014 թվականին «Գազպրոմ»-ը Թուրքիա է արտահանել 27,4 մլրդ խմ գազ: Ռուսաստանից գազը Թուրքիա է մատակարարվում Սեւ ծովի հատակով անցկացված «Հարավային հոսք» խողովակաշարով, ինչպես նաեւ Ուկրաինայի տարածքով' Անդրբալկանյան խողովակաշարով:

 

2014 թվականի դեկտեմբերի 1-ին Թուրքիա կատարած այցին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր «Հավարային հոսք» նախագծից հրաժարվելու մասին: Դրա փոխարեն որոշվել է դեպի Թուրքիա նոր գազատար կառուցել եւ Եվրոպայի սպառողների համար Հունաստանի հետ սահմանում գազային հաբ (գազաբախշիչ ցանց) ստեղծել: