ՅՈՒՆԻՍԵՖ-ը դիմել Է միջազգային հանրակցությանը եւ ՈՒկրաինայի արեւելքի հակամարտության կողմերին՝ կոչ անելով օգնել հազարավոր այն երեխաներին, որոնք ծանր վիճակում են հայտնվել ռազմական գործողությունների պատճառով եւ հարկադրված են թաքնվել ռմբապաստարաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է երեխaաների պաշտպանության միջազգային կազմակերպության հայտարարության մեջ, որը գործում Է ՄԱԿ-ի հովանու ներքո:

 

«ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՈՒկրաինայի հակամարտության բոլոր կողմերին հիշեցնում Է երեխաների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին: Մենք նաեւ կոչ ենք անում միջազգային հանրակցությանը՝ շտապ միջոցներ ձեռնարկել հակամարտության գոտում հայտնված հազարավոր երեխաներին անհրաժեշտ օգնություն տրամադրելու համար»,-ասել Է Ուկրաինայում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Ջիովաննա Բարբերիսը: Նրա խոսքով՝ շարունակվող հակամարտության գոտիներում ապրող երեխաները տառապում են սթրեսից, ստիպված են փրկություն գտնել մարդկանցով լեփլեցուն ցուրտ նկուղներում ու ռմբապ աստարաններում, որտեղ բացակայում են պատշաճ սանիտարական պայմանները:

 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով՝ 2014 թվականի մարտից ավելի քան 1,5 մլն մարդիկ են լքել ՈՒկրաինայի հակամարտության գոտում գտնվող իրենց կացարանները, նրանցից մոտավորապես 1 միլիոնը, ներառյալ 130 հազար երեխաներ, ներքին վերաբնակներ են, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: