Մադրիդի «Ռեալի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» հետ հանդիպմանը դարձել է գոլի հեղինակ: Սա պորտուգալացու 30-րդ գոլն է Իսպանիայի առաջնության 22 խաղում:
Այս գոլի շնորհիվ Ռոնալդուն դարձավ եվրոպական առաջատար առաջնությունների առաջին ֆուտբոլիստը, ով 30 և ավելի գոլ է հեղինակել 5 մրցաշրջան անընդմեջ: Մինչ սա պորտուգալացին հեղինակել է Իսպանիայի առաջնության մրցաշրջաններում 31, 34, 46 և 40 գոլ: Նշենք, որ 4 մրցաշրջան անընդմեջ 30 և ավելի գոլ են հեղինակել Լիոնել Մեսսին, Ջիմի Գրիվզը և Դեյվ Հելիդեյը:
Նշենք, որ սա Ռոնալդուի 45-րդ դիպուկ իրացրած 11 մետրանոց հարվածն էր Իսպանիայի առաջնությունում: Այս ցուցանիշով պորտուգալացին գերազանցեց Ռոնալդ Կումանին և բարձրացավ երկրորդ հորիզոնական` զիջելով միայն Ուգո Սանչեսին (56 գոլ). տեղեկացնում է Mister Chiping-ը: