Վիլյարիկա հրաբուխը, որը գտնվում Է Չիլիի հարավային մասում, մարտի 3-ի առավոտյան սկսել Է ժայթքել՝ լավա եւ մոխիր արտանետելով մինչեւ 1000 մետր բարձրությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Չիլիի իշխանությունները տարածաշրջանում հայտարարել են սպառնալիքի «կարմիր» մակարդակ եւ ձեռնամուխ են եղել այն մարդկանց տարհանմանը, ովքեր ապրում են հրաբխի անմիջական մերձակայքում:

 

Մերձակա Պուկոնա քաղաքի քաղաքագլխի խոսքով՝ բնակիչներն իրենց տներից հեռանում են հանգիստ եւ առանց խուճապի:

 

Վիլյարիկան, որը գտնվում Է ծովի մակերեւույթից 2840 մետր բարձրության վրա, Խաղաղ օվկիանոսը գոտեվորող այսպես կոչված «կրակե օղակի» գործող հրաբուխներից մեկն Է, եւ զբոսաշրջիկների շրջանում լայն ճանաչում ունի դրա խառնարանում գտնվող լավայի գեղատեսիլ լճի պատճառով: