Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն, անդրադառնալով ապօրինի գաղտնալսմանն, ասաց. «Բոլորդ տեղյակ եք իմ և Վարդան Օսկանյանի խոսակցության ձայնագրության մասին, որի հետաքննության արդյունքներին մինչև հիմա սպասում ենք: Խոսակցությունը, որը տեղադրվել էր ինտերնետում, այնպես էր մոնտաժված, որ լիովին մատնում էր իշխանությունների քարոզչական նպատակները: Ես քննիչին ասացի, որ պետք չէր շատ չարչարվել, որովհետև բոլոր հետքերը տանում են դեպի ՀՀ հատուկ ծառայությունները»:

 

Զուրաբյանը նշեց, որ քննիչի ձեռքի տակ կային բոլոր հետքերը. «Հանցագործները թողել էին հետքեր: Քննիչն ասաց, որ անպայման կգտնի այդ հանցագործներին: Ես այդ քննիչից այլևս ես ոչ մի բան չեմ լսել, որովհետև ակնհայտ էր, թե ինչ է կատարվում»:

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.