«Հայաստանի ամերիկյան համալսարանում ոչ կրթական եռուզեռ էր. բարձրացող ծուխը, հավաքված հրշեջներն ու փրկարարները, շտապ օգնության մեքենաները տեղում էին, շենքը «ռմբակոծվել էր», ուսանողներն էլ սովորում էին ինչպես պաշտպանվել»,- ահա այսպիսին էր քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակներում ՀՀ ՏԿԱԻ նախարարության Հայաստանի ամերիկյան համալսարանում : Ռմբակոծության հետևանքով կիսավեր դարձած շենքում որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների իրականացումը» թեմայով իրականացրած ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժության սցենարը:
Դրա համաձայն' ՀՀ ՊՆ հակաօդային պաշտպանության օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Հայաստանի օդային սահմանը հատել է հակառակորդի 4 ռմբակոծիչ ինքնաթիռ: Թշնամու օդուժը ռմբակոծել է Հայաստանի ամերիկյան համալսարանի շենքը, որի հետևանքով վնասվել են հիմնական մասնաշենքը, հարակից շինություններն և կոմունալ-էներգետիկ համակարգերը, առաջացել են հրդեհի օջախներ, փլուզումներ. կան զոհեր և վիրավորներ: Շենքում բռնկված հրդեհից և դրա հետևանքով առաջացած ծխապատ գոտուց դուրս գալով' 2 ուսանող արգելափակվել են 4-րդ հարկում գտնվող աշխատասենյակում, իսկ 4 ուսանող փրկվելու համար բարձրացել են հիմնական մասնաշենքի տանիք և օգնություն են կանչում:
ՏԿԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևանի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյանը նշեց, որ քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ իրենք 80 դասախոսություններ են կարդացել Երևանի դպրոցներում, բացի այդ'կատարել են 7 հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որից 8-րդը' Հայաստանի ամերիկյան համալսարանում: «Հատուկ տակտիկական ուսումնավարժության գլխավոր նպատակն է, որպեսզի Երևանում գործող արձագանքող ուժերի պատրաստվածությունը և թերությունների ի հայտ գալուն պես, կատարենք անհրաժեշտ շտկումներ'հ ետագայում արտակարգ իրավիճակների դեպքում վերը նշված ծառայություններով օպերատիվ գործելու համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ'նշեց նա:
Հատուկ տակտիկական ուսումնավարժությանը ներգրավված էին ՀՀ ԱԻՆ ՓԾ ՕԿՎ պարամեդիկների խումբը, ՀՆՓԱԻԿ-ի և Երևանի փրկարարական վարչությունից 5 մարտական հաշվարկներ և գազածխապաշտպան ծառայության օղակը, ՀՀ ոստիկանության Կենտրոն բաժնից և Ճանապարհային ոստիկանությունից' 2-ական կարգախումբ, Հայաստանի ամերիկյան համալսարանի անվտանգությունից' 10 աշխատակից, «Շտապ բուժօգնություն» ՓԲԸ-ից'2 բրիգադ, «Երևան Ջուր» ՓԲԸ-ից, «Երևանգազ» ԳԳՄ-ից և «Երքաղլույս» ՓԲԸ-ից' վթարային խմբեր, Հայաստանի ամերիկյան համալսարանի հրդեհաշիջման և փրկարարակա ն խմբերը և 15 նմանակողներ:
Հայաստանի ամերիկյան համալսարանի փոխնախագահ Աշոտ Ղազարյանը նկատեց, որ բուհում առաջին անգամ չեն կազմակերպվում նմանատիպ միջոցառումներ: «Մենք համալսարանի շենքը կահավորել ենք վթարային, ձայնային ազդանշաններով, հրդեհի ազդանշանային համակարգով, որը կապված է ՏԿԱԻՆ ճգնաժամային կենտրոնի համապատասխան ստորաբաժանումների հետ: Եղել են դեպքեր, երբ այդ ազդանշանային համակարգերի վրա ուղղակի փոշի էր կուտակվել, որի հետևանքով դրանք արձագանքել են և մարտական հաշվարկի մեքենան եկել էր, ինչը շատ ուրախալի էր մեզ համար»,-ընդգծեց նա: