Բոստոնում սկսվել Է դատավարությունը երկու տարի առաջ մարաթոնի ժամանակ կատարված պայթյունների գործով: Նիստի սկզբում մեղադրյալ Ջոհար Ցարնաեւի փաստաբանը երդվյալներին հայտարարել Է, որ իր պաշտպանյալն ընդունում Է իր մեղքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Նրա խոսքով՝ ինքը մտադիր Է պաշտպանությունը կառուցել այն հիմքի վրա, որ Ցարնաեւը գտնվել Է իր ավագ եղբոր՝ Թամեռլան Ցարնաեւի ազդեցության ներքո:

 

21-ամյա Ջոհար Ցարնաեւին սպառնում Է մահվան դատավճիռ. նրան մեղադրանքներ են առաջադրվել ավելի քան 30 կետով:

 

Մարտի 4-ին դատավարության սկսվելուց հետո ֆեդերալ դատախազը հայտարարել Է, որ երբ Ցարնաեւը ռումբեր Էր դնում, սպանություն Էր ծրագրել:

 

2013 թվականին Ջոհար Ցարնաեւը չԷր ընդունել իր մեղքը Բոստոնի մարաթոնում ռումբերի պաթեցումների գործի բոլոր մեղադրանքներով:

 

Դատարանի դահլիճի ձախ մասը ներկայացնում Էին պայթյունների հետեւանքով տուժած մարդիկ:

 

2013 թվականի ապրիլին երեք մարդ, այդ թվում՝ ութամյա մի տղա, սպանվել են երկու պայթուցիկ սարքերի գործարկման հետեւանքով, որոնք պատրաստված են եղել մեխերով եւ գնդառանցքակալներով լի պողպատե շուտեփուկ կաթսաներից:

 

Ավելի քան 260 մարդ վիրավորվել Է, նրանցից շատերը զրկվել են վերջույթներից: