«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը մեկնաբանել է Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Վիլյառեալի» հետ հանդիպման առաջին խաղակեսում Լուիս Սուարեսին փոխանցում չկատարելը:
«Այո, մենք երկուսով դուրս եկանք մեկի դեմ, սակայն իմ առջև տարածություն բացվեց այդ պատճառով էլ որոշեցի ինքս հարվածել (հարվածի ճանապարը փակել է մրցակցի ֆուտբոլիստը): Նման բաներ երբեմն պատահում է, սակայն մենք հիանալի հասկանում ենք, որ պետք է միշտ փոխանցում կատարենք խաղընկերոջը, եթե նա ավելի նպաստավոր դիրքում է: Ներողություն եմ խնդրում Լուիսից, երբ հնարավորություն լինի, փոխանցում կկատարեմ հաջորդ անգամ»,- Նեյմարի խոսքը մեջբերում է Football Espana-ն: