«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանները 2015 թվականի հունվար-փետրվարին սպասարկել են 234 հազար 792 ուղևոր, ինչը շուրջ 95 ուղևորով պակաս է 2014 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ (234 887 ուղևոր): Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունից, հաշվետու ժամանակաշրջանում մեկնողների թիվը կազմել է 123 164 ուղևոր (2014 թվականի նույն ժա մանակաշրջանի 123 403 ուղևորի փոխարեն), ժամանել է 111 628 (111 484 ուղևոր՝ 2014-ին): Մեկնողների և ժամանողների բացասական հաշվեկշիռը կազմում է 11 536 մարդ (2014 թվականի հունվար-փետրվարի 11 919 մարդու դիմաց):
Բեռնափոխադրումների ծավալը կազմել է 1046 տոննա, իսկ թռիչք/վայրէջքների քանակը 1355: