Վազգենը միշտ երազում էր անկախ հայրենիքի, անկախ Հայաստանի մասին: Այսօր այս մասին Սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրական տանը, լրագրողների հետ զրույցում ասաց գեներալ Մանվել Գրիգորյանը:

 

Լրագրողի հարցին, արդյո՞ք այսօր մենք կարողանում ենք Վազգեն Սարգսյանի թողածն արժևորել, իսկ զինվորն էլ ամուր կանգնել սահմանին Մանվել Գրիգորյանն ասաց. «Այսօր էլ ավելի կատարելագործված, ավելի գիտակից, ավելի մարտունակ է բանակը: Չե՞ք տեսնում թուրքի ամեն ոտնձգության ոնց են պատասխան տալիս»:

 

Հարցին, թե եթե պետք լինի ադրբեջանցիներին ի՞նչ կանեք, Մանվել Գրիգորյանն արձագանքեց. «Ատամները կլցնենք բերանը, ի՞նչ պիտի անենք»

 

Մանրամասները` 1in.am-ի տեսանյութում.