Բժիշկները շուրջ 80 կար են դրել Հարավային Կորեայում Միացյալ Նահանգների դեսպան Մարկ Լիփերթի վերքերին, որոնք նա ստացել Է Սեուլում հարձակման ենթարկվելու հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

 

Դիվանագետն ինքն իր «Թվիթեր»-ում գրել Է, որ իրեն լավ Է զգում եւ հիվանդանոցից դուրս կգա՝ հենց որ կարողանա:

 

Առավոտյան Սեուլում կայացած գործնական նախաճաշի ընթացքում ոչ մեծ դանակով Լիփերթի վրա Էր հարձակվել մի տղամարդ եւ կտրել նրա դեմքն ու ձախ ձեռքը:

 

Հարձակվողը կալանավորվել Է հանցանքի վայրում: Նա Կորեայի Հանրապետության 55-ամյա քաղաքացի Կիմ Գի Չժոն Է, որը գլխավորում Է «Ուրիմադան» ձախամետ քաղաքացիական կազմակերպությունը: Հարձակման ժամանակ չարագործը բղավել Է, որ ինքը դեմ Է պատերազմին եւ մարտի 2-ին սկսված Foal Eagle եւ Key Resolve ամերիկա-հարավկորեական համատեղ զորավարժություններին: Նա նաեւ պահանջել Է Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի միավորումը:

 

Միացյալ Նահանգները «վճռականորեն դատապարտել Է» դեսպանի վրա կատարված հարձակումը: ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի համապատասխան հայտարարությունը Վաշինգտոնում հնչեցրել Է գերատեսչության մամուլի քարտուղարի տեղակալ Մարի Հարֆը: Իր հերթին, Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Բեռնարդետ Միհենը հայտնել Է, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման պատահարի կապակցությամբ հեռախոսով զանգահարել Է Լիփերթին՝ «նրան մաղթելով արագ ապաքինում»: