Ադրբեջանական ԱԶԱԼ-ի գլխավոր մարզիչ Տարլան Ախմեդովը, ով նաև Ադրբեջանի հավաքականի նախկին ավագն է, վերհիշել է 2002թ-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը և նշել.
«Թուրքիայի հետ խաղից առաջ մեզ վրա մեծ ճնշում էր գործադրվում: Մեզ առաջարկում էին վաճառել խաղը: Խոսքերս կարող է հաստատել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի այդ ժամանակվա նախագահ Ֆուադ Մուսաևը: Որպես ավագ՝ նա հետաքրքրվեց իմ կարծիքով: Ասացի, որ խաղադաշտ դուրս չեմ գա, եթե պայմանավորված խաղ է լինելու: Չեք հավատա, բայց նույնիսկ մի քանի պատագամավոր փորձում էր ճնշել ինձ, որպեսզի նպաստեի Թուրքիայի հաղթանակին»,- մարզչի խոսքը մեջբերում է azerifootball.com-ը:
Նշենք, որ Ադրբեջանի հավաքականը պարտվել է մրցակցին: