Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հյուսիսկորեացի դիվանագետից առգրավել են ոսկու 170 ձուլակտոր (27 կիլոգրամ), հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Star-ին:

 

ԿԺԴՀ-ի դեսպանության առաջին քարտուղար Սոն Յանը, որը դիվանագիտական ներկայացուցչությունում զբաղվում Է տնտեսության եւ առեւտրային կապերի հարցերով, մաքսատանը ձերբակալվել Է այն բանից հետո, երբ իջել Է «Սինգապուրի ավիագծեր» ընկերության չվերթից: Երբ նրա ուղեբեռում հայտնաբերել են ոսկու ձուլակտորները, դիվանագետը ժխտել Է, թե թանկարժեք մետաղն իրեն Է պատկանում, բայց ավելի ուշ խոստովանել Է:

 

Սոն Յանին մի քանի ժամ պահել են կալանքի տակ, ինչից հետո հանձնել են ԿԺԴՀ-ի դեսպանության պատասխանատվությանը (առաջին քարտուղարն օգտվում Է դիվանագիտական անձեռնմխելիությունից, ուստի նրան չի կարելի կալանավորել):

 

Բանգլադեշում գործում են երկիր թանկարժեք մետաղների ներկրման խիստ կանոններ, մասնավորապես, կտրականապես արգելված Է ձուլակտորներով եւ մետաղադրամներով ոսկու ներկրումը: