Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հյուսիսկորեացի դիվանագետից առգրավել են ոսկու 170 ձուլակտոր (27 կիլոգրամ), հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Star-ին:

 

 

ԿԺԴՀ-ի դեսպանության առաջին քարտուղար Սոն Յանը, որը դիվանագիտական ներկայացուցչությունում զբաղվում է տնտեսության և առևտրային կապերի հարցերով, մաքսատանը ձերբակալվել է այն բանից հետո, երբ իջել է «Սինգապուրի ավիագծեր» ընկերության չվերթից: Երբ նրա ուղեբեռում հայտնաբերել են ոսկու ձուլակտորները, դիվանագետը ժխտել է, թե թանկարժեք մետաղն իրեն է պատկանում, բայց ավելի ուշ խոստովանել է:

 

 

Սոն Յանին մի քանի ժամ պահել են կալանքի տակ, ինչից հետո հանձնել են ԿԺԴՀ-ի դեսպանության պատասխանատվությանը (առաջին քարտուղարն օգտվում է դիվանագիտական անձեռնմխելիությունից, ուստի նրան չի կարելի կալանավորել):

 

 

Բանգլադեշում գործում են երկիր թանկարժեք մետաղների ներկրման խիստ կանոններ, մասնավորապես, կտրականապես արգելված է ձուլակտորներով և մետաղադրամներով ոսկու ներկրումը: