Երգչուհի Իրինա Ալեգրովան ամեն ինչ արել է, որպեսզի իր երևանյան համերգը կայանա: «Արմենպրես»-ի թղթակցին այս մասին տեղեկացրին համերգի կազմակերպիչները:
«Ես այստեղ եմ Երևանում, և արել եմ հնարավոր ամեն բան, որպեսզի մեր հանդիպումը կայանա, բայց հանգամանքերը մեզանից ուժեղ գտնվեցին: Ես շատ վատառողջ եմ և չեմ կարող այսօր դուրս գալ բեմ: Հայցում եմ ձեր մեծ ներողամտությունը, խնդրում եմ վերաբերվել այս հանգամանքին ներողմատորեն' ըմբռնումով: Մեր հանիպումը կկայանա ապրիլի 6-ին նույն դահլիճում նույն ժամին, խնդրում ենք պահպանել տոմսերը և ներկայանալ համերգին: Ձեզ հարգող և սիրող Իրինա Ալեգրովա»,-«Արմենպրես»-ին երգչուհու ուղերձը փոխանցեցին կազմակերպիչները՝ նշելով, որ երգչուհին վատառողջ է, սակայն հիվանդանոցում չէ:
Երևան ժամանած հատնի էստրադային երգչուհի Իրինա Ալեգրովայի համերգը Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում չի կայացել: Այսօր համերգի չկայանալու պատճառ է դարձել Ալեգրովայի առողջական վիճակի կտրուկ վատանալը:
Իրինա Ալեգրովան երևանյան իր համերգի ընթացքում պետք է ներկայացներ իր ճանաչված և մեծ սեր ու ժողովրդականություն վայելող հիթերը: