ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը տոնական համերգի է հրավիրել կանանց: Առաջին տիկնոջ գրասենյակից «Արմենպրես»-ը տեղեկացավ, որ Կանանց տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ այսօր, ժամը 18:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա տոնական համերգ:

 

Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը համերգին հրավիրել է մշակույթի, կրթության, գիտության և մի շարք այլ բնագավառներում, ինչպես նաև մեր պետության հասարակական-քաղաքական կյանքում իրենց կարևոր դերակատարությունն ունեցող բազմաթիվ կանանց: