Կանանց միամսյակի շրջանակում Հայաստանի կրթության եւ նախարար Արմեն Աշոտյանը պարգևատրեց մի խումբ կին մանկավարժների: ԿԳ նախարարությունում կազմակերպված տոնական արարողության ժամանակ նախարարն ընդգծեց, որ պարգեւները ևս մեկ անգամ ապացուցում են' ուսուցչուհիները սիրված և գնահատված են պետության կողմից:

 

«Այն կանանց «բանակը», ովքեր աշխատում են կրթության ոլորտում, հավելյալ գրավչություն են հաղորդում մեր բնագավառին: Ուզում եմ, որ յուրաքանչյուրդ ձեր ընտանիքներում այնքան երջանիկ և անհոգ լինեք, որ ի վիճակի լինեք նաև դաստիարակել ու մեծացնել ուրիշ ընտանիքների երեխաներին: Ձեր ձեռքերով են երեխաները դառնում մեր հասարակության լիարժեք քաղաքացիներ: Ուսուցիչը մեր հասարակության ազդեցիկ դերակատարներից մեկն է: Ուսուցիչ լինելն այսօր դժվար է, կին լինելը' նույնպես, իսկ կին-ուսուցիչ լինելը կրկնակի բարդ է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ' ասաց Աշոտյանը: Նա ուսուցչուհիներին պարգևատրեց ՀՀ ԿԳՆ պատվոգրով և «Ոսկե հուշամեդալով»:

 

Շնորհակալություն հայտնելով կին մակնավարժներին սերունդներ կրթելու համար' Աշոտյանն ընդգծց, որ նրանց ուսերին դրված է լավ քաղաքացիներ կրթելու ծանր բեռը, սակայն նրանք կարողնանում են պատվով կրել այն:

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Վանաձորի թիվ 11 ավագ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Մելքոնյանը նշեց, որ շատ հպարտ է ստացած պարգևի համար: «Ինչքան որ սիրում էի իմ գործը և աշխատում առավելագույնս լավ կատարել այն, հիմա կրկնակի եռանով կփորձեմ աշխատել: Գալիք տոների կապակցությամբ շնորհավորում եմ բոլոր կանանց, ցանկանում եմ, որ երջանիկ լինեն և լավ աշխատեն իրենց ոլորտներում»,- ասաց նա: Ուսուցչուհին ընդգծեց, որ գոհ է կրթական նոր համակարգից, և իր միակ ցանկություն է, որ աշխակերտները լինեն ավելի պատասխանատու և աշխատասեր: