ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը Կանանց միջազգային տոնի' Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ կանայք և աղջիկներ, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի կապակցությամբ: Գարնանային տոների այս գեղեցիկ մեկամսյակը ևս մեկ առիթ է մեր երախտագիտության, ակնածանքի, գնահատանքի խոսքերը ձեզ ուղղելու համար:
Ցանկանում եմ ընդգծել առողջապահական տարբեր ոլորտներում աշխատող կանանց՝ բժշկուհիների, միջին և կրտսեր բուժանձնակազմի՝ մեծ հարգանքի արժանի ամենօրյա աշխատանքը: Ձեր ներկայությունը բժշկական բոլոր հաստատություններում ձևավորում է հոգատարության և գթասրտության առանձնահատուկ մթնոլորտ: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և ընտանեկան ջերմություն»: