armsport.amՄադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Իսկոն Պրիմերայի 26-րդ տուրում Բիլբաոյի «Ատլետիկին» պարտվելուց հետո մեկնաբանել է խաղը: Նա նշել է, որ «արքայական ակումբն» այժմ ճգնաժամի մեջ է:

«Մեր թիմում անկում է նկատվում, սակայն ամեն ինչ կարող է փոխվել: Բոլոր թիմերում էլ կան անկումներ եւ վերելքներ, եւ մենք ոչ ոքից չենք տարբերվում: Միայն մենք կարող ենք փոխել իրավիճակը: Առջեւում բազմաթիվ խաղեր կան, եւ կխնդրեի երկրպագուներին հավատալ մեզ,- «Ռեալի» ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Marca-ն: