Մարտի 9-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում այրվում են թղթի թափոններ:

 

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի ԱԻ արձագանքման և ՄՃԿԿ օպերատիվ խմբերը:

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին, մարվել' մարտի 10-ին, ժամը 10.54-ին: