ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման որոշում է կայացրել հրաժարվել Ուկրաինային ամերիկյան զենք մատակարարելու գաղափարից' Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպումից հետո: Այդ մասին երկուշաբթի օրը Associated Press գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Պետեր Վիտիգը:

 

Նրա խոսքով՝ Օբաման Մերկելի հետ հանդիպմանը համաձայնել է հնարավորություն տալ իրականացնելու դիվանագիտական, քաղաքական ջանքերը: «Երկրների առաջնորդները կարծիքներ են փոխանակել այդ հարցով և համաձայնել, որ հիմա մահաբեր պաշտպանական սպառազինության մատակարարման ժամանակը չէ»,- ասել է դիվանագետը:

 

Կիևին ռազմական օգնություն տրամադրելու դեմ է հանդես գալիս եվրոպական երկրների մեծ մասը, այդ թվում՝ Գերմանիան, Ֆրանսիան, Դանիան, Էստոնիան, Իտալիան, Հունգարիան և Լեհաստանը: