«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի վան Գալը մեկնաբանել է Անգլիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Արսենալի» (1:2) դեմ հանդիպմանը թիմի կիսապաշտպան Անխել Դի Մարիայի հեռացումը:
«Նա գիտի, որ Իսպանիայում չի կարելի ձեռք տալ մրցավարներին (Դի Մարիան նախկինում խաղացել է «Ռեալում»), սակայն նա տրվել է էմոցիաներին: Արդեն խոսել եմ նրա հետ, և նա գիտի իմ կարծիքը, ես, սակայն պետք է նայեմ տեսագրությունը: Կարծում եմ՝ նա դիպչել է մրցավարին, իսկ դա արգելված է բոլոր առաջնություններում, այնպես որ Դի Մարիան արդարացում չունի»,- մարզչի խոսքը մեջբերում է BBC-ն:
Դի Մարիան երկու դեղին քարտ է ստացել մեկ րոպեում: Դրանցից մեկը ֆուտբոլիստը ստացել է մրցավարին դիպչելու համար: