Փետրվարի 6-ին 2200 մարդ ազատվել է աշխատանքից, այդ թվում նաև՝ ես: Այս մասին այսօր կառավարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց «Նաիրիտ գործարան» ՓԲԸ մամուլի նախկին խոսնակ Անոշ Հարությունյանը:

 

Վերջինս նշեց, որ պայմանագրերը դեռևս կնքման փուլում են:

 

«Այս ընթացքում ինձ առաջարկվել է այլ պաշտոն, որովհետև մամուլի ծառայությունը լուծարվել է: Ես այս պահին մտածում եմ` կհամաձայնվե՞մ այլ պաշտոնի, թե ոչ, ամենայն հավանականությամբ, կհրաժարվեմ»,- ասաց Հարությունյանը:

 

Ի դեպ, նա նշեց, որ եթե անձնական կարծիք հայտնի, ապա վստահ է, որ նաիրիտցիների պարտքերը վճարվելու են, բայց վեց ամսվա ընթացքում, թե երկու տարվա ընթացքում դա էական խնդիր է:

 

Նշենք նաև, որ նաիրիտցիները պատրաստվում են նստացույցի, սակայն հաշվի առնելով եղանակային պայմանները և աշխատակիցների միջին տարիքը, որոշում է կայացվել սպասել եղանակային պայմանների բարելավմանը:

 

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութում.