Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը համաշխարհային կազմակերպությունների ղեկավարների հետ Բեռլինում կայացած հանդիպմանը հայտարարել Է, որ Ուկրաինայի հակամարտությամբ եւ «Իսլամական պետության» գոյությամբ պայմանավորված աշխարհաքաղաքական ռիսկերը խոչընդոտում են տնտեսական աճին, տեղեկացնում Է «Արմենպրես»-՝ը հղում անելով Deutsche Welle-ին:
Մերկելի խոսքով՝ աշխարհաքաղաքական ռիսկերը հանգեցրել են այն բանին, որ համաշխարհային «աճն անկայուն Է մնում»:
Հանդիպմանը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստին Լագարդը, Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոն Կիմը, Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Ռոբերտ Ազեվեդուն եւ Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրեն Գայ Ռայդերը:
Այդ աշխարհաքաղաքական ռիսկերի հաղթահարումը բարդ խնդիր Է, ընդգծել Է Մերկելը:
Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ հանդիպման արդյունքում ընդունված հայտարարության մեջ ասված Է, որ անորոշ հեռանկարների պայմաններում «աճին աջակցելու եւ այն ամրապնդելու համար երկրներին անհրաժեշտ Է ուժեղացնել բարեփոխումները»: