Հայտնի դերասան, «Օսկարի» կրկնակի մրցանակակիր Թոմ Հենքսը Նյու Յորքում կորցրել էր իր վարկային քարտը, և ուրբաթ օրը քարտը գտած քաղաքացիներից մեկը վերադարձրել է այն դերասանին:

 

 

«Թոնի անունով տղան գտել է իմ վարկային քարտը Նյու Յորքի փողոցում և վերադարձրել այն ինձ: Թոնի, դու այս քաղաքն էլ ավելի լավն ես դարձնում։ Շնորհակալություն»,- Twitter-ի իր էջում գրել է դերասանը։

 

 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, թե ինչպես է գտածոն վերադարձվել դերասանին, Հենքսը չի պարզաբանել: Սա առաջին դեպքը չէ, որ Նյու Յորքի բարեսիրտ բնակիչներն աջակցում են դերասանին: 2013 թվականին տաքսու վարորդներից մեկը, որը նույն ճանապարհով չէր գնում, համաձայնել է ուշ գիշերը տուն հասցնել դերասանին: Ի նշան շնորհակալության՝ Հենքսը նրան է հրավիրել բրոդվեյան թատրոնի ետնաբեմ, որտեղ ինքը խաղում էր ներկայացման մեջ: