«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձև ընդունեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևի ընդունմանը կողմ քվեարկեց 33, դեմ' 4 պատգամավոր:

 

 

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քննարկմանն էր ներկայացրել հայկական պատվիրակությունը: Բանաձևը ներկաների քննարկմանը ներկայացրեց Եվրանեսթ ԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը:

 

 

Մինչ քվեարկությունը ելույթ ունեցող բոլոր պատվիրակները կարևորեցին բանաձևի ընդունումը՝ ընդգծելով, որ 100 տարի առաջ տեղի ունեցածը մարդկության դեմ ծանր հանցագործություն է, և հակավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն:

 

 

Նիստի ընթացքում «Եվրանեսթ» ԽՎ-ն ընդունեց բոլոր հանձնաժողովների զեկույցները, ինչպես նաև «Ուկրաինայի հանդեպ ռուսական ագրեսիայի և խաղաղ կարգավորման մասին» բանաձևը: