Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը միջպետական համաձայնագրերի շրջանակներում հայտարարում է մրցույթներ 2015-2016 ուսումնական տարում Բուլղարիայի, Ռումինիայի, Լեհաստանի, Վրաստանի, Հորդանանի բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԿԳ նախարարությունից: